AM
1 Փետրվար 2007 - 12:37 AMT

Վ. Պուտինը խորհուրդ է տվել Երեւանին եւ Բաքվին բարելավել հարաբերությունները

Մոսկվայում անցնող մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Ռուսաստանի վերաբերմունքի մասին հարցին, խորհուրդ է տվել Հայաստանին եւ Ադրբեջանին ինքնուրույն բարելավել հարաբերությունները: Մասնավորապես, ռուսական պետության ղեկավարը հայտարարել է, որ երկու հանրապետությունները կարող էին, օրինակ, համատեղ ոչ թանկ ալկոհոլային խմիչք արտադրել` ԽՍՀՄ ժամանակաշրջանում հայտնի «Աղդամ» պորտվեյնի կարգի: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ռուսաստանին անհրաժեշտ ռազմակայանը Հայաստանում` Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ ռուսական կայանները մերձավոր արտերկրում մնացել են դեռ Խորհրդային Միության ժամանակներից: Ըստ նրա, ռազմակայանը Հայաստանում «ուղված չէ տարածաշրջանի որեւէ երկրի, այդ թվում Ադրբեջանի դեմ», հայտնում է Lenta.ru-ն: