AM
1 Փետրվար 2007 - 13:13 AMT

Ղարաբաղ. Որեւէ որոշում ստիպելով` Ռուսաստանը կարող է փչացնել հարաբերությունները Երեւանի կամ Բաքվի հետ

«Մենք չենք կարող ոչ մեկին ստեղծված իրավիճակից դուրս ելնելու որոշում ստիպել: Քանի որ, եթե մենք միայն փորձենք այդ քայլին դիմել, եթե որեւէ որոշում ստիպենք, մենք, գուցե, ընդմիշտ փչացնենք մեր հարաբերությունները կամ հայ կամ ադրբեջանցի ժողովրդի հետ: Պետք չէ մեզ վրա բարդել այդ խնդիրը»,- Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե «արդյոք Մոսկվան մտադիր է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել» Ղարաբաղյան հարցում: «Դուք ինքներդ պետք է այս իրավիճակից դուրս ելնելու ընդունելի տարբերակ գտնեք: Սակայն եթե հեռանանք շատ լուրջ հարցերից, ապա մեզ, իհարկե, տխրեցնում է այն, ինչ մենք տեսնում ենք Աղդամի շրջանում: Քանի որ մենք ահա դիտարկում էինք անորակ ալկոհոլային արտադրանքի հարցը, իսկ ինչպես հայտնի է, պորտվեյնն Աղդամից միշտ եղել է էժան, եւ Խորհրդային Միության տարածքում բավականին տարածված թույլ ալկոհոլային խմիչքներից մեկը: Ինչ-որ մեկը կվերականգնի. կամ հայերը, կամ ադրբեջանցիները: Թող միասին անեն, թող համատեղ նախագիծ լինի»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: