Թուրքիայի խորհրդարանակների միության ղեկավար Հասան Կորկմազչանը հայտարարել է, որ երեկ Միությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման դեմ բողոքի նամակ է հղել: Կորկմազչանը հայտարարել է, որ «պատմական հարցերի միակողմանի մեկնաբանությունը բխում է այն ուժերի շահերից, որոնք ցանկանում են տատանել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դաշինքը»: «Գիտական ճշմարտության հիման վրա փոխզիջման հասնելու Թուրքիայի առաջարկությունը չընդունվեց: Ես հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք քննարկել հարցը այն մակարդակով, որին նա արժանի է, քանի որ ռասիստական մեադրանքները իրենց տակ ապացույցներ չունեն»,- հայտարարել է Կորկմազչանը: Խոսելով հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին` նա հայտրարել է. «Այս սպանությունը ապացուցում է, որ Թուրքիայի դեմ ուղղված միջազգայաին ահաբեկչությունը նոր թափ է հավաքում հենց երկրի ներսում», հաղորդում է Turkish Daily News-ը:





