Հանրապետության տարածքում մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-31-ը առավելապես արևելյան շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում, հնարավոր են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 28-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Մարտի 30-ի, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ի հնարավոր է անձրև: 29-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վրկ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին: Նախարարությունը նախնական տվյալներ է հրապարակել նաև մարտի 21-ի ցուրտ գիշերվա հետևանքների մասին:





