«Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման հարցերն ակնհայտ լուծում չունեն, ինշպես շախմատում, արդեն ինչ-որ մեկը հանգեցրել է փակուղու, եւ եթե նույնիսկ փորձառու գրոսմայստերի հրավիրենք, ապա նա չի կարող լուծում գտնել»,- Բաքվում հայտարարել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ԱՄՆ Մերիլենդի համալսարանի ակադեմիկոս Ռոալդ Սաղդաեւը: Գիտնականի կարծիքով, հակամարտության կարգավորման համար շատ կարեւոր է բազմակողմանի ձեւաչափի ստեղծումը` ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, Ռուսաստանի, Ղազախստանի եւ ուրիշների մասնակցությամբ: «Միայն այդպիսի ընդհանուր ջանքերով կարելի է ազդել հակամարտության կարգավորման վրա»,- գտնում է նա, հաղորդում է «Թրենդը»:





