ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ոչ պետական կազմակերպությունների հետ ավադնական հանդիպման ժամանակ ելույթ ունենալով, հանդես է եկել քսենոֆոբիայի եւ ազգային անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտության կոչով: «Բնագավառը, որտեղ համընկնում են եւ պետական կառույցների, եւ քաղաքացիական հասարակության կառույցների շահերը, քսենոֆոբիայի եւ կրոնական եւ ազգային անհանդուրժողականության դեմ պայքարն է: Մեր բազազգ պետության համար քսենոֆոբիան եւ ազգային անհանդուրժողականությունը հատկապես վտանգավոր են»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:





