ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, հանդիպումը չի կայացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի զբաղվածության պատճառով: Թերթը հիշեցնում է, որ Նենսի Փելոսին հանդիսանում է այն ակտիվ կոնգրեսականներից մեկը, ովքեր պաշտպանում են Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունումը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը փորձում է խոչընդոտել օրինագծի ընդունմանը Ջորջ Բուշի աշխատակազմի հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ:





