Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանիպումը մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ռուս դիվանագետը նման հայտարարություն է արել, հայտնելով իր կարծիքն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը կհաջողվի ակտիվացնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո:
«Ես կարծում եմ, որ նման հայտարարությունները կապված են այն բանի հետ, որ մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախագահների հերթական հանդիպումը չի հաջողվի կազմակերպել: Իսկ առանց նախագահների, համաձայնություններ, երեւի թե, չեն կարող հաստատվել: Իսկ հանդիպում, ամենայն հավանականությամբ, մինչեւ ընտրություններ չի կայանա: Ահա եւ եզրակացրեք»,- ասել է Յ. Մերզլյակովը, հաղորդում է «Թրենդը»:





