AM
12 Փետրվար 2007 - 10:16 AMT

Ջորջ Բուշը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ԱՄՆ Կոնգրեսին նամակ է հղել` կոչ անելով չընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, հաղորդում է The New Anatolian գործակալությունը: «ԱՄՆ վարչակազմը դեմ է անցյալ ամսին ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնության կողմից ներկայացված բանաձեւին, որն ընդդիմադիր է նախագահ Բուշին: Բանաձեւն ենթադրում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն եւ թունավորում է ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ»,-թերթը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Գյուլի խոսքերը, որը հայտարարել է, թե եթե բանաձեւն անցնի, դա փակուղի կբերի ամերիկա-թուրքական հարաբերությունները եւ կոչ արեց ԱՄՆ վարչակազմին միջոցներ ձեռնարկել: «Պետք չէ արագ արդյունք ակնկալել, արդյունքներն արագ չեն լինի: Պետքարտուղար Ռայսը եւս խոստացել է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,-հավելել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: