Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ջեբրաիլի շրջանում հայկական ռազմատեխնիկայի կուտակումների մասին չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Այդ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է»,-ընդգծել է նա: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Հայաստանի զինված ուժերը ռազմական տեխնիկա են կուտակում Ջեբրաիլի շրջանի Լալետեպե բարձունքի ուղղությամբ»: Ճակատին մոտ գտնվող գյուղերի բնակիչների խոսքերով, իբր գիշերային ժամերին այդ տարածք ռազմական տեխնիկա է բերվում եւ «հայերը գնդակոծում են մեր զորքերի դիրքերը»:





