Մոսկվայում հայի վրա հարձակում է կատարվել: Միջադեպը տեղի է ունեցել 09:50-ին` Ռուսակովի փողոցի թիվ 25 շենքի մոտ: Երկու անծանոթ անձինք` արտաքնապես կովկասցիներ, կրակել են ծագումով հայի փորին եւ լքել են դեպքի վայրը: Ոստիկանությունը փնտրում է հին մոդելի սեւ գույնի «Մերսեդես», որով, ենթադրվում է, եւ հեռացել են հարձակվողները, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:





