«Պետք է ելնել նրանից, որ Թուրքիայից Ադրբեջան այլընտարնքային ուղին կլինի ամեն դեպքում, նույնիսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիկտոր Յակուբյանը: Նրա խոսքերով, Անկարան եւ Բաքուն չեն թողնի միմյանց միջեւ կայուն երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու փորձերը` անկախ Հայաստանի հետ իրենց հարաբերություններից:
«Հնարավոր է, Հայաստանին, ուժեղացնելով ճարտասանությունը Եվրոպայում, կհաջողվի հասնել սահմանի ապաշրջափակմանը: Սակայն ես դժվարանում եմ միանշանակ պնդել, որ դա լավ կլինի հայկական կողմի համար: Ինչպիսի առեւտրային, իսկ ամենագլխավորը ժողովրդագրական, միգրացիոն քաղաքականություն Թուրքիան կվարի դրանից հետո եւ ինչպես դա կազդի Հայաստանի անվտանգության եւ ռազմավարական շահերի վրա, այսօր դժվար է ասել: Այլ տեսանկյունից, այսօր շատ ավելի հետաքրքրիր է հետեւել հենց Թուրքիայի իրավիճակին, փորձել ազդել դրա վրա, օգտագործելով Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ առկա հակասությունների թելերը, Թուրքիայի եւ արաբական երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Եվրոպայի հարաբերությունների օրակարգը»,- ընդգծել է փորձագետը:





