Փետրվարի 13-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աշգաբադ` մասնակցելու Թուրքմենստանի նորընտիր նախագահ Ուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնակալության արարողությանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը:





