ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը փետրվարի 14-ին հերթական խորհդատվությունները կանցկացնեն Փարիզում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի հարցով աշխատանքային խմբում: Ենթադրվում է, որ խորհդատվությունների ընթացքում քննարկվելու է մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը:





