AM
14 Փետրվար 2007 - 10:19 AMT

Հ.Դինքի սպանությունը. Թուրքիայի ընդդիմությունը չկարողացավ հասնել ՆԳՆ ղեկավարի պաշտոնանկությանը

Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը մերժել է ընդդիմության առաջարկը երկրի ներքին գործերի նախարար Աբդուլկադիր Աքսուին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Ընդդիմությունը մեղադրում է Աքսուին, որ նա թույլ է տվել, որ կատարվի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, ինչպես նաեւ նրանում, որ երկրում աճում է հանցավորությունը, հաղորդում է The New Anatolian գործակալությունը: Սակայն Երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որի անդամն է նաեւ Աքսուն, մերժել է ընդդիմության նախաձեռնությունը: