AM
15 Փետրվար 2007 - 10:23 AMT

Բեռլինում Տավիանի եղբայրների Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի ցուցադրությունից հետո դահլիճում քար լռություն էր

Բեռլինի միջազգային կինոփառատոնում Պաոլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրների Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» կինոնկարի ցուցադրությունից հետո դահլիճում քար լռություն էր: Առաջին ցուցադրությունից հետո ռեժիսորները հարցազրույցում եւս մեկ անգամ խոսել են Ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից այն ճանաչելու անհրաժեշտության մասին, հաղորդում է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը: Նշենք, որ ֆիլմը հիմնված է Անտոնիա Արսլանի համանուն վեպի վրա: Ֆիլմը պատմում է Հայոց ցեասպանության մասին մի հայ ընատիքի պատմության միջոցով. հերոսուհին բնակվում է Արեւմտյան Հայաստանում եւ սպասում է ծնողների վերադարձին Իտալիայից: Սակայն Առաջին Համաշխարհային պատերազմը խոչընդոտում է ընդտանիքի վերամիավորմանը, որի անդամները դառնում են թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհեր: Նշենք, որ ֆիլմը հանդիսանում է Իտալիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Բելգիայի համատեղ արտադրանքը եւ դրա բոյջեն կազմում է 9,7 մլն. եվրո: «Արտույտների ագարակը» ֆիլմում գլխավոր դերերը կատարել են կանադահայ Արսինե Խանջյանը, Ալեխանդրո Պրեզիոսին, Անջելա Մոլինան եւ մյուսները: