AM
15 Փետրվար 2007 - 13:39 AMT

Հայաստանի սահմաններն ապահով պաշտպանված են բոլոր կողմերից, վստահ է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատարը

Հայաստանի օդային տարածքում ռազմական հերթապահություն են տանում ՌԴ ՌՕՈՒ-ի ստորաբաժանումները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի հետ համատեղ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը: Նրա խոսքերով, Հայաստանի սահմանները ապահով պաշտպանված են բոլոր կողմերից: «Անվտանգության ապահովման համարՀայաստանում C-300 հրթիռային համալիրներ են տեղակայված: Բացի այդ, Դոնի Ռոստովում տեղակայված ՌԴ ԶՈՒ 4-րդ բանակը Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ ռադիոլոկացիոն վերահսկում է իրականացնում»,- ընդգծել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարը: