Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հրավեր է ուղարկել Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրո` ԺԻՄԻԲ/ ԵԱՀԿ, դիտորդներ ուղարկել ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, փետրվարի 15-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ կազմկերպությունում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում կայանալու են մայիսի 12-ին եւ հանձնել է Հայկաստանի ԱԳՆ-ի հրավերը:





