ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին հրաժարվել նախաձեռնություններից, այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում, որոնք կարող են վնաս հասցնել բանակցությունների դրական զարգացմանը, որ գրանցվել է վերջին ամիսների ընթացքում: Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` դեսպաններ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), հանդիպել են Փարիզում փետրվարի 14-ին եւ 15-ին` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպռշիկի մասնակցությամբ:
Համանախագահները հույս են հայտնել, որ կողմերը բաց չեն թողնի հնարավորությունը, որին հասել են բանակցությունների վերջին մի քանի ամիսների ընթացքում, եւ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն մոտ ապագայում կարգավորման ապագա համաձայնագրի հիմնական սկզբունքների շուրջ եղած տարաձայնությունները վերացնելու համար, հաղորդում է «Թրենդը»:





