Փետրվարի 12-ից Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի խումբը զբաղվում է պաշտոնական Բաքվի կողմից պարտավորությունների կատարման իրավիճկի գնահատմամբ` Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում: Ինչպես գրում է Բաքվի «Զերկալո» թերթը` հղում կատարելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրների վրա, դաշինքի ղեկավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում անհաջող կերպով փորձում է համոզել Ադրբեջանին ՆԱՏՕ-ին պաշտոնական դիմումի անհրաժեշտության մասին` անդամակցության բանակցություններ սկսելու խնդրանքով: Այդ առաքելությունը դրված է եղել Միջին Ասիայի եւ Հարավային Կովկասի հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի վրա, ով այցելեց Ադրբեջան 2006 թվականի հոկտեմբերին: Այցի արդյունքներով Ռ. Սիմոնսը նույնիսկ չէր թաքցնում, որ նրան չի հաջողվել պարզության հասնել ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերություններում` բոլոր կարեւոր հարցերով: «Ես հուսով եմ, որ Բրյուսելի այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կստանա պատասխաններ իրեն հուզող բոլոր հարցերին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Բաքվում կայացած բանակցություններից հետո:
Իրականում նոյեմբերի սկզբում Ի. Ալիեւը այցելել է Բրյուսել եւ, ըստ լրատվամիջոցների, հաջող բանակցություններ է անցկացրել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրամիության ղեկավարության հետ: Չգիտեմ, թե արդյոք ադրբեջանական պետության ղեկավարը պատասխաններ ստացել է իրեն հուզող բոլոր հարցերին, սակայն, մինչեւ հիմա Ադրբեջանը պաշտոնապես չի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով: Թվում է, ՆԱՏՕ-ի եւ առաջին հերթին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավր հովանավոր ԱՄՆ-ի համար մի շրջան է հասել, որը կարելի է բնութագրել հետեւյալ բառերով` «ժամանակը չի սպասում»: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները որոշել են բաց խաղալ: «Մենք բազմաթիվ անգամներ պարզ ասել ենք, որ ներկա դրությամբ Ադրբեջանը չի գտնվում ՆԱՏՕ անդամակցությամբ բանակցությունների փուլում: Դաշինքն ու Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են Անհատական գործակցության գործողոթյունների ծրագրի շրջանակներում: Մենք արդյունավետ համագործակցություն ենք վարում, որը ձեռնտու է տվյալ փուլում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի քաղաքական եւ անվտանգության հարցերով բաժնի աշխատակից, Ադրբեջանի հարցով համակարգող Լորենց Մեյեր-Միննենմաննը, որն այժմ վերը նշված խմբի կազմում գտնվում է մեր երկրում: Նրա խոսքերով, Ադրբեջանի կառավարությունը դեռ չի ցանկանում անցնել համագործակցության մյուս փուլին, գրում է «Զերկալոն»:





