AM
19 Փետրվար 2007 - 09:11 AMT

Օրհան Փամուկը մտադիր է Ստամբուլ վերադառնալ ապրիլի 5-ին

Օրհան Փամուկը երկար ժամանակով չի լքել Թուրքիան, նա վերադառնում է ապրիլին: Ինչպես գրում է «Սաբահ» թերթը, Փամուկն արդեն Նյու Յորքից Ստամբուլ ուղեւորության տոմս է գնել ապրիլի 5-ի համար: Եթե նրա որոշումը չփոխվի, ապա Փամուկը Թուրքիայում կլինի ապրիլի 6-ին: Պարբերականը հիշեցնում է նաեւ, որ նոբելյան մրցանակակիրը լքել էր Թուրքիան Հրանտ Դինքի սպանությունից հետո, մեկնելով Նյու Յորք: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Փամուկը, վախենալով սեփական կյանքի համար, մեկնել է Թուրքիայից, խոշոր գումար հանելով իր հաշվից: Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը` Յասին Հայալը խորհուրդ էր տվել Օրհան Փամուկին «խելոք մնալ»: