AM
19 Փետրվար 2007 - 10:23 AMT

Ռոբերտ Քոչարյան. Հարաբերությունների նորմալացումը կառավարությունների խնդիրն է, այլ ոչ թե պատմաբանների

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում: Նա մերժել է Թուրքիայի առաջարկը` 1915 թվականին կատարվածն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, եւ կոչ է արել Անկարային ստեղծել միջկառավարական հանձնաժողով: «Երկկողմ հարաբերությունների նորմալացումը կառավարությունների, այլ ոչ թե պատմաբանների պարտականությունն է», – կարծիք է հայտնել Հայաստանի նախագահը: Նա նաեւ հավելել է, որ հայկական կողմը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ քննարկել բոլոր, այդ թվում` ամենանուրբ հարցերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: