Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում հավանաբար կկայանա մարտի սկզբին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, համանախագահները դեռեւս չեն կարողանում հասնել նրան, որ կողմերը հաստատեն ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետը: Յուրի Մերզլյակովը հաղորդել է նաեւ, որ մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը կայցելի տարածաշրջան կազմակերպչական եւ այլ հարցերի լուծման նպատակով, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:





