Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, նախագահի թեկնածու առաջադրված Նիկոլյա Սարկոզիին: Հայ-ֆրանսիական հարաբերություններից բացի Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլյա Սարկոզին քննարկել են նաեւ միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հետաքրքրվել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրությամբ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Նշենք, որ սա Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլյա Սարկոզիի առաջին հանդիպումն էր:





