Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջազգային միջնորդները կարող են Հայաստանին եւ Ադրբեջանին բերել երկու կողմերի համար ընդունելի որոշման: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Կողմերի հետ անընդհատ աշխատող միջնորդների դերը կայանում է նրանում, որպեսզի օգնեն Բաքվին եւ Երեւանին դուրս գալ համաձայնությունների, որոնք կստանան եւ Ադրբեջանի եւ Հայաստանի աջակցությունը: «Նման այմանավորվածությունների հասնելու հնարավորություններ կան: Մենք հույս ունենք, որ պահպանելով նման աշխատանքի նուրբ բնույթը, նուրբ վերաբերվելով բոլոր տեսանկյուններին, իսկ դրանք բարդ են, մենք կկարողնանք կողմերին բերել նրանցից յուրաքանչյուրի համար հարմարավետ որոշման»,- ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:





