AM
23 Փետրվար 2007 - 11:03 AMT

ԵՄ-ի համար հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ հատուկ կարեւորություն ունեն

Եվրամիության, եւ հատկապես Գերմանիայի նախագահի համար, հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ հատուկ կարեւորություն են ներկայացնում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Եվրոպայի Խորհրդի գործերով պետական նախարար Գյունտեր Գլոսերը: Նրա խոսքերով, Գերմանիան ամեն ձեւ պաշտպանում է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում երեք կովկասյան երկրենրի ընդգրկումը: Եվրոպայում նոր բաժանարար գծերից խուսափելու համար եւ Խորհրդի նոր սահմանների շրջանակներում կայունության զարգացման եւ բարորության համար, Եվրահանձնաժողովը պնդում է Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացումը` յուրաքանչյուր երկրի համար անհատակ գործողությունների ծրագիր ստեղծելու ճանապարհով, նշել է Գյունտեր Գլոսերը: Նրա խոսքերով, Գործողությունների ծրագրիրն ընդունելով` վերջին տարվա ընթացքում հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջեւ նոր մակարդակի են հասել, հաղորդում է «Թրենդը»: