AM
26 Փետրվար 2007 - 12:39 AMT

Բրայան Արդունի. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նպատակը Թուրքիային նսեմացնելը չէ

Շուրջ 170 կոնգրեսականներ սատարում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, բանաձեւի ընդունումը ճիշտ հունի մեջ կդնի ԱՄՆ քաղաքականությունն այդ հարցի վերաբերյալ: «Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է: Բանաձեւի նպատակը ոչ թե Թուրքիային նսեմացնելն է, այլ պատմական ճշմարտության հաստատումը: Հարցն այն է, թե ինչպես մենք կարող ենք օգնել Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ»,-հայտարարել է Բ.Արդունին` հավելելով, որ պատմական ճշմարտությունը կնպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հաստատմանը, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի Նյուսը»: