ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) անդամ Վահիդ Էրդեմը նամակ է հղել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկման առիթով, որն ընդգրկված է Կոնգրեսի նիստերի օրակարգում: Ինչպես գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», ՆԱՏՕ-ի ԽՎ Վահիդ Էրդեմը զգուշացնում է նրանց թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեծ ռիսկի մասին: Էրդեմը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին «չկրկնել մի շարք եվրոպական խորհրդարանների սխալները»: «Օրինագծում ներկայացված հայերի զոհերի վերաբերյալ թվերը չափազանց ուռճացված են եւ հիմնված հայկական կողմի պնդումների վրա»,-հայտարարել է Վահիդ Էրդեմը:





