«Ես տեղյակ չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ առկա որեւէ լուրջ տարաձայնություններից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի էության շուրջ: Նույնսիկ նախանձում եմ նրանց համբերությանն ու նրանց փոխըմբռնմանը հակամարտության կարգավորման սկզբունքային հիմքի որոնման մեջ»,- այդպես է 1994-1996 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը մեկնաբանել PanARMENIAN.Net-ի թղթակցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությունը, ով ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է «Ղարաբաղյան խնդրի կարգավորման նկատմամբ սխալ մոտեցման մեջ»:
Նա նշել է, որ լրիվ բնական է, որ Ղարաբաղի կարգավորման շրջագծից դուրս, համանախագահող պետությունների միջեւ տարբերություններ կան մոտեցումներում: «Ղարաբաղի հարցով ամենասերտ համագործակցությունը չի բերում, ասենք, Կոսովոյի կամ Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղկայման հարցերով դիրքերի մերձեցման: Որքան շատ են շեղվում կողմերը հարցի բնույթից (օրինակ, ինչ-որ մեկը փնտրում է ՎՈՒԱՄ-ի ակտիվացումը ՄԱԿ-ի ԳՎ), այնքան քիչ է պետք զարմանալ համանախագահող պետությունների տարբեր մոտեցումներին: Ռուսաստանը դեմ էր այս հարցի ընդգրկմանը, ԱՄՆ-ն կողմ է, Ֆրանսիան ձեռնպահ է մնացել: Չնայած դրան, համանախագհների ուժերը բավարարել են համատեղ նշել, թե ինչպես ՄԱԿ-ի ԳՎ-ի քննարկումները կազդեն Ղարաբաղի հակամարտության վրա: Եթե ինչ-որ մեկը պատրանքներ էր ստեղծում քվեարկության տարբերության շուրջ, ժամանակն է ուշքի գալ»,- ասել է ռուս դիվանագետը:
Վլադիմիր Կազիմիրովը տարակուսանք է հայտնել համանախագահների հասցեին հնչած դժգոհությունների շուրջ «վերջիններիս կողմից առաջարկություններ անելու վերաբերյալ»: Ով նրանցից նոր առաջարկներ է պահանջում, կարող էր հաշվել, թե որքանն են դրանք եղել 16 տարիների ընթացքում: Նաեւ կարող է ստուգել ինքն իրեն. արդյոք շատ հաճախ չենք մենք հրաժարվել այլ կողմերի համեմատությամբ, եւ ինչ է դա նշանակում: Չէ որ դա անվերջ կոնվեյեր չէ, այլ «կուբիկ Ռուբիկ»-ի նման մի բան է. նույն տարրերի տեղադրման տարբեր տարբերակներ: Ժամանակն է , որ հենց կողմերը սովորեն եւ զիջեն միմյանց մեկ մի, մեկ այլ հարցում, իսկ ամենագլխավորը պատասխանատվություն վերցնեն զիջումների համար, եւ ոչ թե մեծաբանող ձեւով հայտարարել. «երբե’ք», «երբե’ք»: Ժամանակակից դիվանագիտության մեջ օրենք է դարձել. երբեք չասել` «երբեք»,- ընդգծել է նա:
ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը նաեւ հայտարարել է, որ անհեթեթ եւ նույնիսկ ծաղրալի է, որ կողմերից մեկը բանակցությունների ձեւաչափը փոխելու «անհրաժեշտությունը դեռ չի տեսնում»: «Կարծես թե ամեն բան կտեսնի եւ կվերափոխի միակողմանի: Այստեղ ներգրավված են նաեւ միջազգային կառույցները: Նույնիսկ լավ փաթեթավորման մեջ նման շանտաժը անարդյունք գործ է. ավելի շատ վնասում է հեղինակին»,- ասել է Վլադիմիր Կազիմիրովը:





