Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Յուրի Մերզլյակովը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների հերթական փուլը կկայանա Ժնեւում: «Նախարարները դեռ ԵԱՀԿ ՄԽ-ին չեն հայտնել իրենց համաձայնությունը Ժնեւում հանդիպում անցկացնելու հարցով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Յուրի Մերզլյակովը:
Մարտի 13-ին Ժնեւում կկայանա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով 4-րդ նստաշրջանը, որին մասնակցելու է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Սպասվում է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Է. մամեդյարովի մասնակցությունը նստաշրջանին:





