Հայաստանը եւ Թուրքիան պետք է համատեղ քննարկեն Հայոց ցեղասպանության հարցը եւ հասնեն համաձայնության: Այդ մասին հայտարարել է Հոլանդիայի արտգործնախարար Մաքսիմ Վերհագենը թուրք գործընկեր Աբդուլահ Գյուլի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի թե ՛պատմաբանների եւ թե՛ քաղաքական գործիչների կողմից: Վերհագենը Գյուլի հետ նաեւ քննարկել է Եվրամիության առջեւ Անկարայի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, հայտնում է «Երկիր» թերթը:





