AM
6 Մարտ 2007 - 14:07 AMT

Թուրքիայում սկսվել են աշխատանքները` Կարս-Թբիլիսի-Բաքու ե/ու նախագծի շրջանակներում

Թուրքիայի տարածքում սկսվել են աշխատանքները` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու (ԿԱԹԲ) ե/ու նախագծի շրջանակներում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսինողլուն: Արդեն որոշում է ընդունվել երկաթուղային ճյուղի կառուցման մասին եւ այժմ սկսվում է կառուցման համար նախատեսված հողերի մասնավորեցման գործընթացը եւ կառուցվող ճանապարհի երկայնքով ապրող մարդկանց փոխհատուցումների վճարումը, հայտնում է «Թրենդը»: