AM
10 Մարտ 2007 - 11:31 AMT

ԵԽ-ն հանդես է գալիս հօգուտ Ղարաբաղի հարցով բանակցությունների արագացման

Եվրոպայի Խորհուրդը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, բնականաբար, նման հակամարտությունը ցանկալի չէ Եվրախորհրդի երկու անդամ-երկրների միջեւ: «Եւ մենք ցանկանում ենք Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում եւ հանդես ենք գալիս հօգուտ բանակցությունների արագացման»,- հավելել է գլխավոր քարտուղարը: