AM
13 Մարտ 2007 - 16:27 AMT

Ցեղասպանության մասին բանաձեւը չունի օրինական եւ գիտական հիմք, գտնում է ՆԱՏՕ-ի ԽՎ ներկայացուցիչը

Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը «օրինական եւ գիտական հիմք» չունի, հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ թուրքական խմբի նախագահ Վահիտ Էրդեմը: «Ցեղասպանության համար մեղադրանքները հայկական քարոզչության արդյունք են եւ օգտագործվում են որպես Թուրքիայի դեմ ուղղված քաղաքական գործիք»,-հայտարարել է Էրդեմը: Նրա խոսքերով, Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի «սխալ կուրսին վերջ տալու համար: Թուրքական հանրապետությունը երբեք չի համաձայնվի նման անարդարության հետ»: