Նախօրեին Ժնեւում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստանը): Ինչպես հայտնել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հանդիպման ընթացքում Բ.Ֆասյեն տեղեկացրել է գործընկերներին տարածաշրջան կատարած իր վերջին այցի եւ այնտեղ կայացած հանդիպումների մասին: Նրանք նաեւ խորհրդատվություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի այսօր կայանալիք հանդիպման վերաբերյալ: Նա հաղորդել է, որ խորհրդատվություններն արդեն ավարտվել են եւ համանախագահները պատրաստ են հանդիպման: Նշենք, որ այսօր տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շրջանակներում, հաղորդում է ԱՊԱ-ն:





