AM
17 Մարտ 2007 - 09:48 AMT

ՆԱՏՕ-ն Ադրբեջանին մատնանշել է ԵԶՈՒՍՀ սպառազինման քվոտաների գերազանցումը

Ադրբեջանը գերազնացել է Եվրոպայում Զինված ուժերի սահմանափակման մասին համաձայնագրի (ԵՈՒԶՍՀ) նորմերը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «Այս տարի մենք մատնանշել ենք Ադրբեջանին, որ նա մեծ գնումներ է կատարել, գերազանցելով ԵԶՈՒՍՀ նորմերրը եւ այդ հարցը պետք է կարգավորվոի Վիեննայում ԵԱՀԿ շրջանակներում»,- ընդգծել է նա:

Միեւնույն ժամանակ, Սիմոնսը նշել է, որ ՌԴ-ն հետեւում է քվոտաներին: «Ճիշտ է, ՆԱՏՕ-ն մի քանի անգամ մատնանշել է Վրաստանից ու Մոլդավիայից ՌԴ զինված ուժերի դուրս բերման անհրաժեշտությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: