AM
26 Մարտ 2007 - 12:05 AMT

Վրաստանի վարչապետը Երեւան կժամանի Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին Երեւան կժամանի չորեքշաբթի` մարտի 28-ին` սգո արարողությանը եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Նույն օրը Վրաստանի վարչապետը կվերադառնա Թբիլիսի: Նողաիդելիի մեկնման պատճառով Վրաստանի կառավարության մարտի 28-ին կայանալիք նիստը տեղի կունենա մեկ օր շուտ` երեքշաբթի, մարտի 27-ին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: