AM
27 Մարտ 2007 - 15:36 AMT

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը ցավակցություններ է հայտնել ՀՀ նախագահին

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահները, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը, Չինաստանի վարչապետ Վեն Ձյաբաոն` Հայաստանի վարչապետ Անրդանիկ Մարգարյանի մասհվան կապակցությամբ, ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ եմ հղում` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ,- ասված է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի հեռագրում: