AM
29 Մարտ 2007 - 13:54 AMT

Ջուլի Ֆինլին համաձայն չէ Ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ դերի թուլացման մասին կարծիքի հետ

«Ես համաձայն չեմ, որ ԵԱՀԿ դերակատարությունը թուլացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին ադրբեջանական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն մինչեւ հիմա կարեւոր դեր է կատարում հակամարտության կարգավորման մեջ, եւ Միացյալ Նահանգները հանդիսանում են այդ կազմակերպության մի մասը: Նրա խոսքերով, այդ հարցով նաեւ հատուկ զբաղվում է ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը, հայտնում է «Թրենդը»: