AM
29 Մարտ 2007 - 14:41 AMT

Մինսկի խումբը ԵԱՀԿ ղեկավարին ծանոթացնելու է իրավիճակին` կապված Ղարաբաղյան խնդրի հետ

Այսօր Վիեննայում անցնում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որին նաեւ մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես հայտարարել է Վիեննայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսմայլովը, Մշտական խորհրդի նիստին ծրագրված չէ համանախագհների ելույթը: Միջնորդները ելույթ կունենան Մշտական Խորհրդի նոյեմբերյան նիստին` կազմակերպության Նախարարների խորհրդի նիստի նախաշեմին: Վաղը ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ճեպազրույցը: Նրանք տեղեկացնելու են Խորհրդի մասնակցիներին եւ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ստեղծված իրավիճակի մասին, հայտնում է «Թրենդը»: