Հավաքական անվատնգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայմանը դեմ է հանդես եկել: «Տվյալ որոշումը հակասում է եվրոպական տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է լրագրողներին վեհաժողովի նախագահ Բորիս Գրիզլովը Սանկտ-Պետերբուրգում անցկացրած լիագումար նսիտից հետո:
«Այն փաստը, որ հարցն ընդգրկվել է նիստի օրակարգում, հաստատում է` բոլոր պատվիրակություններն անհանգստացած են այս իրավիճակով եւ անհրաժեշտ են համարում համապատասխան որոշում ընդունել,- բացատրել է նա: – Մենք որոշակի անհանգստություն ենք տեսնում ոչ միայն այդ երկրների բնակիչների, այլեւ ամբողջ Եվրոպայի բնակիչների մոտ»:
Բորիս Գրիզլովը տեղեկացրել է, որ Խորհրդարանական վեհաժողովի հանձնախմբին հանձնարարված է հետազոտել հարցն ու հայտարարության նախագիծ պատրաստել մինչ ՀԱՊԿ ԽՎ երկրորդ նիստը, որն անցնելու է 2007 թվականի հոկտեմբերին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





