AM
31 Մարտ 2007 - 11:19 AMT

Թուրքիայում բողոքի ցույց է տեղի ունեցել Աղթամարի եկեղեցու բացման դեմ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման հանդիսությունից առաջ, Աղթամար մեկնող նավերի Կեվաշի նավամատոյցի մոտ չորս զանազան արհմիությունների ներկայացուցիչները Վանի մասնաճյուղերի նախագահներ` Էոնալ Չավուշօղլուի, Գութպետտին Ելմազի, Նետիմ Այսուի եւ Սուատ Սայըճըի առաջնորդությամբ բողոքի ցույց են կազմակերպել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Ստամբուլի Կոնստանդինոպոլսի առաջնորդարանում, ցուցարարները իրենց հետ ունեին թուրքական դրոշակներ, Աթաթուրքի նկարները, ինչպես նաեւ պաստառներ, որտեղ գրավծ էր. «Թուրք ժողովուրդը ազնվական ժողովուրդ է: Ցեղասպանություն չի գործել»: Ցույցի առաջնորդները հսկողության տակ են վերցվել եւ տարվել են Կեվաշի պահականոցը: