AM
2 Ապրիլ 2007 - 14:28 AMT

ՎՈՒԱՄ գագաթնաժողովում կքննարկվեն «սառեցված հակամարտություններին» վերաբերող հարցեր

Ընթացիկ տարվա հունիսին Բաքվում կկայանա ՎՈՒԱՄ-ի հերթական գագաթնաժողովը: Կազմակերպության անդամ հանդիսացող երկրների ղեկավարներից բացի, գագաթնաժողովում ակնկալվում է այլ երկրների պաշտոնյաների մասնակցությունը դիտորդի կարգավիճակով: Գագաթնաժողովում նախագահելու է Ադրբեջանը: Միջոցառմանը կընդունվի Բաքվի հռչակագիրը եւ 2007-2008 թթ. գործունեության ծրագիրը: Ակնկալվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ՎՈՒԱՄ երկրների տարածքի «սառեցված հակամարտություններին» վերաբերող հարցեր, հաղորդում է «Նովոստի-Ազեբայջանը»: