AM
2 Ապրիլ 2007 - 14:45 AMT

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ռուսաստանը շրջանցող տրանսկասպյան գազամուղի շինարարությանը

Վրաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի էներգետիկայի նախարարները Բաքվում քննարկել են ածխաջրածինների տեղափոխման հարցը` Կասպից ծովի ավազանից դեպի Եվրամիության երկրները, շրջանցելով Ռուսաստանը, հաղորդում է Ռուսաստանի նորությունների ծառայությունը: Քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ գազային եւ էլեկտրացանցերի վերականգնման եւ շահագործման հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանում երկու ստորգետնյա գազապահեստարանների կառուցման հարցը:

Հաղորդվում է նաեւ, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, թե ԵՄ-ն պատրաստ է քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել տրանսկասպյան գազամուղի կառուցմանը: