AM
3 Ապրիլ 2007 - 09:29 AMT

Մոսկվան հուսով է, որ Հայաստանում կկայանան ժողովրդավարական ընտրություններ

Ռուսաստանում հուսով են, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունները կանցնեն ժողովրդավարական նորմերին համաձայն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: Նրա խոսքերով, Մոսկվայում ակնկալում են, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն բարձր կազմակերպական մակարդակի վրա: «Մենք ակնկալում ենք լսել գործընկերներից Հայաստանում ներկա նախընտրական իրավիճակի գնահատականը: Ռուսաստանը կնպաստի ընտրական գործընթացին Երեւան գործուղելով ռուս դիտորդների ԱՊՀ եւ ԵԱՀԿ գծով»,-նշել է ռուս դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: