Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացումից ի վեր արդեն շուրջ 3 հազար այցելու է ընդունել: Կղզի այցելելու համար զբոսաշրջիկները վճարելու են 3-5 թուրքական լիրա: Վճարելով եւս 2 թուրքական լիրա` զբոսաշրջիկները մուտք են գործում թանգարանի վերածված եկեղեցի, որի աշխատակիցները ուղեկցում են նրանց` ներկայացնելով եկեղեցու հազարամյա պատմությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





