AM
5 Ապրիլ 2007 - 11:00 AMT

Թոնի Բլերը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը շնորհավորական նամակ է հղել Սերժ Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունում: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հա֊յաս֊տանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին` ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշ֊տոնակատարի պարտականություններից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Սերժ Սարգսյանն ազատվել է Հա֊յաս֊տանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: