«Շատ հայեր չհասկացան Աղթամար կղզու Սբ.Խաչ հայկական եկեղեցու բացման նշանակությունը»,-հայտարարել է պատմաբան Արա Սարաֆյանը: Նրա խոսքերով, Սբ. Խաչ եկեղեցու բացումը «կարեւր խաղաղ առաջարկ էր» Թուրքիայի կողմից: Նրա կարծիքով, Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը պատասխան էր Թուրքիայից դուրս բնակվող հայ համայնքների կողմից հնչող «մշակութային ցեղասպանության» մեղադրանքներին: «Եկեղեցու բացումը զարմանքով ընդունվեց հայ հանրության կողմից»,-հավելել է նա, գրում է «Հյուրիեթ» թերթը:





