AM
9 Ապրիլ 2007 - 14:39 AMT

Ս.Իվանովն Երեւանում կքննարկի էներգետիկ, տնտեսական եւ ռազմական համագործակցության հարցեր

Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Սերգեյ Իավոնվի Հայաստան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ներդրումային համագորածկցության հարցեր: Այդ մասին Սերգեյ Իվանովը հայտարարել է կառավարության անդամների հետ ՌԴ նախագահի խորհրդակցության ժամանակ: «Քանի որ Հայաստանում ատոմային կայան կա, կքննարկվեն նաեւ գազաէներգետիկ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ շեշտ կդրվի տրանսպորտային ենթակառուցվածքների վրա, կապված Կովկաս-Փոթի լաստանավի հետ: Նախատեսում եմ Հայաստանի ղեկավարության հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր»,- հայտարարել է ՌԴ վարչապետի առաջին տեղակալը, հաղորդում է «Առաջին ալիքը»: