AM
10 Ապրիլ 2007 - 14:16 AMT

Հակամարտությունների համար մեղավոր են միջազգային կազմակերպություններն ու զենքի առեւտրով զբաղվող երկրները

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում «Ովքե՞ր են աշխարհում հասույթ ստանում միջազգային հակամարտություններից» զեկույցով` Կոնոգրեսում ացնած կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր կին-դեսպանների հանդիպման 12-ամյակին: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան տեղեկատվությամբ, կոնֆերանսը կազմակերպվել է կոնգրեսական Էդի Ջոնսի եւ ԱՄՆ Հարվարդի Համալսարանի կողմից:

Իր ելույթում Յ. Ալիեւը հայտարարել է, որ աշխարհի այս կամ այն տարածաշրջանում բռնկվող հակամարտությունները մեծ տարածքներ են ներառում եւ հանդիսանում են մեծ թվով մարդկանց տառապանքների պատճառ:

Մեղավորությունը հակամարտությունների համար ընկած է միջազգային կազմակերպությունների եւ զենքի առեւտրով զբաղվող երկրների վրա: Հակամարտություններից ամենաշատը տուժում են կանայք եւ երեխաները, ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը եւ կոչ է արել պետություններին եւ ոչ կառավարական կառույցներին ավելի շատ ուշադրություն դարձնել կանանց եւ երեխաներ իրավունքներին, հայտնում է ԱՊԱ-ն: